Kwisty Boutique-Atelier
Kwisty Art Studio-ն հիմնադրվել է 2012 թվականին: Ընկերության հիմնադիրն ու գործող տնօրենը Քրիստինե Գրիգորյանն է: MarkMari ապրանքանիշը նույնպես պատկանում է Kwisty-ին:
Նորաստեղծ ընկերության սկզբնական քայլերն արվել են անհատական պատվերների ուղղությամբ, սակայն հետագայում ընկերությունը սկսել է զբաղվել նորաոճ հագուստի մասսայական արտադրությամբ, ինչպես նաև մասնագիտացել է մեծ և փոքր կազմակերպությունների աշխատակիցների համար յուրօրինակ ոճ ստեղծելու գործում` կախված տվյալ կազմակերպության գործունեության ոլորտից:
Ցանկացողները կարող են նաև ձեռք բերել պատրաստի, մոդայիկ թրենդային հագուստը` ցուցադրված Kwisty Art Studio-ի ցուցափեղկերին: Սրահը ինքնին մի համալիր է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել իր համար հետաքրքիր որևէ իր:
Kwisty brand-ը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց և երեխաների համար: Հարկ է նշել, որ Kwisty brand-ը իրավացիորեն համարվում է տղամարդկանց անհատական պատվիրված կոստյումների առաջատար արտադրող: Պատվիրված հագուստի արտադրության ընթացքում կիրառվող բոլոր կտորները պատվիրվում են Իտալիայից և Ֆրանսիայից:
7
Տարի շուկայում
5000
Ուսանող
15.000
Նորաձև հագուստ
Դասընթացներ
Ներկայումս Kwisty-ն հաջողությամբ է դրսևորում իրեն նաև կրթության ոլորտում: Յուրաքանչյուր ոք` 3-26 տարեկան, կարող է սովորել Kwisty դպրոցում: Առաջարկվող դասընթացներն են` մոդել, ֆոտոմոդել, հագուստի մոդելավորող…
Բարեգործություն
Մեր աշխատանքի ոճը խիստ նորարարական է: Մենք կիրառում ենք բացառապես նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ՝ հագուստի ստեղծման ժամանակ, իսկ մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստումների են մասնակցում:
Նորաձևություն
Kwisty ընկերությունը, ի դեմս տնօրեն Քրիստինե Գրիգորյանի, իրականացնում է նաև բարեգործական գործունեություն և “Մեկ ընտանիք, մեկ ուժ” բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու կազմակերպիչն է: